‘Երևանում կայացել է Ջորջ Բայրոնի կիսանդրու բացման արարողությունը ‘

1171

Հունվարի 22-ին Բայրոնի 1 հասցեով տեղի է ունեցել 19-րդ դարի անգլիացի մեծ բանաստեղծ, ականավոր հայագետ և հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու պաշտոնական բացման արարողությունը:  Կիսանդրու բացումը տեղի է ունցել ԱԿԲԱ-կրեդիտ Ագրիկոլ բանկ-ի և

քանդակագործ Հայկ Թոքմաջյանի ջանքերով:

Կիսանդրու բացման առիթով Ջորջ Գորդոն Բայրոնի ծոռը՝ Լորդ Ռոբին Բայրոնը, շնորհակալական ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, ասվում է. «Անտարակույս, մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, ու Երևանի կենտրոնում՝ Բայրոնի փողոցում տեղադրվում է լորդ Բայրոնի կիսանդրին: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988թ. երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին և լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել կիսանդրին Երևան իմ հաջորդ այցելության ժամանակ»:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի հանձնաժողովում քննարկվել է շփման գծում առկա լարվածությունը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով նիստերը շարունակում են ընթանալ լարված մթնոլորտում’