‘Երևանում կկայանա Վեստերմանի «Արարատ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը ‘

1233

Սեպտեմբերի 15-ին ժամը 17։00-ին Մատենադարանի նոր մասնաշենքի գիտանական նիստերի դահլիճում տեղի կունենա հոլանդացի գրող Ֆրանկ Վեստերմանի «Արարատ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը կազմակերպվել է Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ՝ Մշակույթի նախարարության հովանու ներքո։

Ինչպես iLur.am-ին հայտում են Մշակույթի նախարարությունից, գիրքը հրատարակել է «Ալֆա Պրինտ Օմեգա» հրատարակչությունը` «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում։

Վեստերմանի գրքի բովանդակության առանցքում են Արարատ լեռան, Նոյյան տապանի որոնումների մասին հեղինակի մտորումները, ուղեգրություններ, բանականության և կրոնի վերաբերյալ վերլուծություններ։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2007 թ. և արդեն թարգմանվել է մեկ տասնյակից ավելի լեզուներով։

Հոլանդացի մտավորականը ոգեշնչվելով բիբլիական Արարատի կերպարով և Նոյյան տապանի որոնմամբ`եվրոպացի ընթերցողին է ներկայացնում հնամյա հայ ժողովրդին ու նրա եկեղեցին։ Վեստերմանի «Արարատի» թարգմանիչն է Վաչագան Ղռաթյանը, խմբագիրը՝ բանասիրության դոկտոր Հենրիկ Բախչինյանը։ Գրքի շնորհանդեսին կմասնակցեն հեղինակը և Հայաստանում ու Վրաստանում Նիդերլանդների դեսպան պարոն Պիտեր Լանգենբերգը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական ընդդիմադիր թերթը` փակման եզրին ‘
Հաջորդ հոդվածը‘Ջավախահայությունը հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին. «Երկիր» միություն’