‘Երևանում կկայանա «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» փառատոնը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ’

1093

Ապրիլին Երևանում կընթանա «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» փառատոնը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Փառատոնի շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա երեք համերգ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարը 2003 թվականից Վլադիմիր Սպիվակովն է: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքը, համերգները կկայանան ապրիլի 14-16-ը Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Որպես դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հանդես է եկել աշխարհի խոշորագույն համերգասրահներում` եվրոպական և ամերիկյան հայտնի նվագախմբերի հետ: Որպես մենակատար և դիրիժոր Սպիվակովի մասնակցությամբ թողարկվել է 40-ից ավելի սկավառակ, մեծ մասը` BMG Classics, RCA Red Seal և Capriccio ֆիրմաների կողմից: Ձայնագրություններից շատերն արժանացել են հեղինակավոր մրցանակների, այդ թվում` Diapason D’Or:

Նախորդ հոդվածը‘Բելառուսում պատրաստվում են պորտաբուծության հարկ մտցնել’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ‘