‘Երևանում հուլիսի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’

832

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում հուլիսի 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 19-20-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:  Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝ հուլիսի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախորդ հոդվածը‘«Բազմակի օգտագործված» Արթուր Բաղդասարյանը (ԱԽՔ)՝ ըստ ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերի’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Երկիր դրախտավայր և երկիր աշխատավայր’