‘Երևանում մայիսի 1-ից-օգոստոսի 31-ը գործել է կույրերի և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված վերականգնողական կենտրոն’

831

«Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլ» ընկերության կողմից հատկացված դրամաշնորհի միջոցով «Հանգրվան» և «Բիոէթիկալի զարգացման ընկերություն» ՀԿ-ները ծրագիր են իրականացրել կույրերի և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Կենտրոնի գործունեությունն ուղղված է բարելավելու կույրերի և տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց տարածական կողմնորոշման և տեղաշարժման հմտությունների արդյունավետությունը, բարձրացնելու իրենց անհատական անկախության մակարդակը և նպաստել կույրերի հասարակության մեջ ներառմանը: 2013թ. մայիսի 1-ից — օգոստոսի 31-ը կույրերի և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված վերականգնողական կենտրոնը կազմակերպել է տարածական կողմնորոշմանն ուղղված դասընթացներ Երևան քաղաքում և Հայաստանի այլ շրջաններում բնակվող կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Դասընթացներն ուղղված են եղել զարգացնելու կույրերի հմտությունները և գիտելիքները հետևյալ ուղղություններով` տարածական կողմնորոշում, ինքնասպասարկում, Բրայլյան այբուբենի ուսուցում, ձեռքի աշխատանքներ՝ զարդեղեն, համակարգչային հատուկ ծրագրերի ուսուցում: Դասընթացները վարել են հատուկ ուսուցում անցած մասնգետ հրահանգիչներ, որոնք ստացել են ուսում Լեհաստանի վերականգնողական կենտրոնում: Տեղաշարժման հմտությունները զարգացնելու նպատակով կույր շահառուներին սովորեցրել են, թե ինչպես տեղաշարժվել հատուկ «սպիտակ ձեռնափայտի» օգնությամբ և այլ հմտություններ, որոնք նպաստում են կույրերի և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար կյանքի որակի բարձրացմանը, անկախությանը և վստահություն են ներշնչում ապագայում:

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Էդուարդ Լիմոնովը կրկին փորձում է գրանցել «Ուրիշ Ռուսաստան» կուսակցությունը’