‘Երևանում մեկնարկել է «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ» թեմայով գիտաժողովը’

867

Երևանում մեկնարկել է «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ» թեմայով գիտաժողովը, որը նվիրված է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին: Գիտաժողովում կներկայացվի 60 բանավոր զեկույց:

Միջազգային գիտաժողովին մասնակում են շուրջ 145 գիտնականներ աշխարհի ավելի քան 30 երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Կանադայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989, 1998 եւ 2001 թվականներին, սակայն ներկայիս միջոցառումը ռեկորդային  է մասնակիցների թվով:

«Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ» թեմայով գիտաժողովն աշխատանքը կավարտի հոկտեմբերի 11-ին:

Նախորդ հոդվածը‘ԳԴՀ նախկին դեսպան Շմիդտը ԼՂՀ-ում է ‘
Հաջորդ հոդվածը‘Ծովինար Նազարյան. Կոնգրեսի ակտիվիստների հարցում կարեւորը գործի որակումն է, ոչ թե խափանման միջոցը (տեսանյութ)’