‘Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարը ‘

968

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարզահամերգային համալիրում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարի բացմանը: ՀՀ կառավարության անունից ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է կրթական համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները:

«Այսօր հասարակության հիմնական գործընթացը դառնում է մտագործունեությունը: Դա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որպեսզի մարդը կարողանա ինքնադրսևորվել իր տաղանդի և գիտելիքների հիման վրա», — ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր համալսարանների շրջանակներում ստեղծվում են ժամանակակից տեխնոլոգիական կենտրոններ, այսինքն՝ այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք ստեղծագործող մարդու համար ապահովում են մտագործունեության բոլոր հնարավորությունները:

Համագումարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Մոլդովայի ներկայացուցիչները:

Նախորդ հոդվածը‘Քաղավիացիայի գլխավոր վարչությունը չի վերահսկում իրավիճակը «Զվարթնոցում» ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» Ֆալկաոյի համար կվճարի 55 միլիոն եվրո’