‘Երևանում մեկնարկել է հնդկական կինոյի շաբաթը’

842

Նախօրեին Երևանում մեկնարկել է հնդկական կինոյի շաբաթը, որը նվիրված է Բոլիվուդի 100-ամյակին:

Հանդիսատեսի դատին կներկայացվի ընդհանուր առմամբ 4 ֆիլմ: Շաբաթը բացել է ռեժիսոր Յաշ Չորպայի «Վիր և Զարա» ֆիլմը: Շաբաթվա շրջանակներում կցուցադրվի նաեւ ռեժիսորի «Քանի դեռ ես ողջ եմ»  ֆիլմը, ինչպես նաև Իմթիյազ Ալիի «Ռոք-աստղը», որի գլխավոր դերակատարը Ռաջ Կապուրի թոռն է` Ռանբիր Կապուրը: Շաբաթը կեզրափակի «Կյանքը չի կարող ձանձրալի լինել» ֆիլմը (ռեժիսոր Զոյա Ախթար):

Կինոարտադրության մասշտաբներով Հնդկաստանը առաջատար տեղերից մեկն է զբաղեցնում աշխարհում: Փորձագետների հաշվարկների համաձայն` ամեն տարի Հնդկաստանում նկարահանվում է ավելի քան հազար ֆիլմ:

Հնդկաստանի Մումբայ (նախկինում` Բոմբեյ) քաղաքի կինոարտադրությունն անվանում են Բոլիվուդ` Հոլիվուդի օրինակով:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Երբ պետությունդ Սերժն է, օպերացիադ դառնում է հակաօպերացիա’
Հաջորդ հոդվածը‘Դաշնակցության խնդիրները Քառյակի ներսում կարող են վերանալ ինքնաբերաբար (տեսանյութ)’