‘Երևանում մեկնարկում է Երիտասարդ ռեժիսորների VIII հանրապետական փառատոնը ‘

1030

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը Երևանում տեղի կունենա Երիտասարդ ռեժիսորների VIII հանրապետական փառատոնը: Այս տարի կներկայացվի 16 ներկայացում Երևանից, Վանաձորից, Գյումրիից և Թբիլիսիից: Փառատոն կայցելի փորձագիտական խումբ Մոսկվայից, որը կընտրի մեկ ներկայացում Թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրին մասնակցության համար: Ավելացնենք, որ Երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնին մասնակցում են մինչև 35 տարեկան բեմադրողներ: Փառատոնը հիմնվել է Հայաստանի թատերական գործիչների միության կողմից:

 

Նախորդ հոդվածը‘Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները.Կոմիտաս’
Հաջորդ հոդվածը‘Փախուստ Հյուսիսային Կորեայից. Aktualne.cz’