‘Երևանում մեկնարկում է HighFest XI միջազգային թատերական փառատոնը’

813

Հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկում է HighFest XI միջազգային թատերական փառատոնը: Կբացի փառատոնը «1927» թատերական ընկերության /Լոնդոն/  «The Animals and Children Took to the Streets»  ներկայացումը:

Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ նշել է «1927»  թատրոնի դերասանուհի Լուիս Բարֆութը, ներկայացման մեջ արծարծվում է համամարդկային թեմատիկա, ինչն այն մոտ և հասկանալի է դարձնում յուրաքանչյուրին:  «Շատ հուզիչ է, երբ քո աշխատանքն ստիպում է մարդկանց զուգահեռներ անցկացնել սեփական կյանքի հետ»,- դերասանուհու խոսքերն է մեջբերում «Արմինֆո» գործակալությունը:

HighFest XI միջազգային թատերական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-12-ը: Արտամրցութային և հիմնական ծրագրերում կներկայացվի ավելի քան 50 ներկայացում: Մասնակիցների աշխարհագրությունը տպավորիչ է` թատրոններ Ճապոնիայից, Իտալիայից, Լիտվայից, Լատվիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Աֆրիկայից, Իրանից: Ինչ վերաբերում է հայկական թատրոններին, հիմնական ծրագրում ներառված են ՄԻՀՐ թատրոնը, ինչպես նաև Փոքր թատրոնը` իր  «Խելագարի հիշատակարանը»  նոր ներկայացմամբ: 

Նախորդ հոդվածը‘Կլոր սեղան ազատամարտիկների և կուսակցությունների միջև’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ԱԺ խոսնակ. Օկուպացիայի գծում իրավիճակը պայթյունավտանգ է’