‘Երևանում, Նյու Յորքում, Փարիզում եւ այլ քաղաքներում անցկացվեցին քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով ակցիաներ’

903

Այսօր ժամը 17:00-ին Ազատության հրապարակում «Միություն հանուն արդարության» նախաձեռնությունը Երեւանում, Լոս Անջելեսում, Պրահայում, Նյու Յորքում եւ Փարիզում կազմակերպել է ակցիաներ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: «Ակցիայի մասնակիցներս պահանջում ենք, որ ՀՀ-ում առկա բոլոր քաղբանտարկյալները՝ Շանթ Հարությունյանը, իր ընկերները եւ Վոլոդյա Ավետիսյանը հայտնվեն ազատության մեջ: Շահեն Հարությունյանին ցանկանում են դատապարտել 5 տարվա ազտազրկման՝ հաշվի չառնելով, որ նա անչափահաս է»,- մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Ֆելիքս Հայրապետյանը: 

Նախորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» վաճառել է 69 000 տոմս ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել սահմանը հատած անչափահասին’