‘Երևանում նշվելու է Խաչատրյանի անվան եռյակի 15 — ամյակը’

983

Մարտի 3-ին Երևանում համերգով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Արամ Խաչատրյանի անվան եռյակը: Համերգը նվիրված է եռյակի 15-ամյակին: Ծրագրում ներառված են Բեթհովենի և Չայկովսկու ստեղծագործությունները: Արամ Խաչատրյանի անվան եռյակն ստեղծվել է 1999 թվականին՝ որպես տրիո «Arsika» և հյուրախաղերով հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլ երկրներում: 2006 թվականից կոլեկտիվը հանդես է գալիս հետևյալ կազմով` Կարեն Շահգալդյան (ջութակ ), Կարեն Քոչարյան (թավջութակ) և Արմինե Գրիգորյան (դաշնամուր):

 

Նախորդ հոդվածը‘Ինչպես իմանալ Հայաստանի հավաքականի մարզչի անունը’
Հաջորդ հոդվածը‘Մարտի մեկը և Արևմուտքը’