‘Երևանում ոչ թե –10 է, այլ –40։ 30 աստիճանը սուբսիդավորում է Ռուսաստանը. «ՀԺ»’

1077

Երևանում և ամբողջ Արարատյան դաշտում հաստատված մառախուղը ոչ մի կերպ չի ցրվում։ Մարդիկ արդեն հաշվում են, թե քանի օր արևի երես չեն տեսել։ Առավել ուշադիրները արձանագրում են, որ Երևանի երկնքում արևը չի երևացել անցած տարվա դեկտեմբերի 10-ից։ Բայց մարդկանց նյարդերի վրա ավելի շատ ազդում է անփոփոխ ցուրտ եղանակը։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն և հավելում.

««Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված չափիչների՝ համացանցում առկա տեղեկատվության համաձայն, անցած տարվա դեկտեմբերի 10-ից մինչև այս տարվա հունվարի 12-ը օդի միջին ջերմաստիճանը կազմել է –6.7 աստիճան։ Իսկ դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 10-ին չափիչներն արձանագրել են այդ ժամանակահատվածում ամենացածր ջերմաստիճանը՝ 19.6 աստիճան ցուրտ։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, անցած ձմեռ՝ 2012 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թվականի հունվարի 12-ը ընկած ժամանակահատվածում օդի միջին ջերմաստիճանը Երևանում եղել է + 9.8 աստիճան։

Մինչ եղանակը կտաքանա, և մառախուղը կցրվի, մարդիկ փորձում են հումորով վերաբերվել իրավիճակին։ Ընդ որում, հումորները և կենցաղային են, և քաղաքական։ Ըստ այդմ, Երևանում իրականում ցուրտը ոչ թե –10 աստիճան է, այլ –40։ Պարզապես Ռուսաստանը 30 աստիճանը սուբսիդավորում է, այդ իսկ պատճառով գրանցվում է –10 աստիճան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Թոքաբորբով հիվանդ զինվորին զորամասի բուժկետում ծեծել են. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում է ձյուն’