‘Երևանում սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց’

1312

Դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, 17-ին արևմտյան շրջաններում, 15-ին արևելյան շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին կնվազի 7-9, արևելյան շրջաններում`13-15 աստիճանով: Դեկտեմբերի 18-19-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում` դեկտեմբերի 15-16-ը, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին` մերկասառույց, հնարվոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ: Դեկտեմբերի 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘«ՉԻ». Քվեարկության ժամանակ բռնությունները խրախուսվելու են’