‘Երևանում վրաերթի են ենթարկվել 2 կին ‘

833

Ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 8-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 19:50-ի սահմաններում, Հասրաթյան փողոցի թիվ 31-տան դիմաց, Երևանի բնակիչ 45-ամյա Աշոտ Թադևոսյանը վարելով BMW X 5 մակնիշի 90 MM 700 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել, Երևանի բնակիչներ 42-ամյա Կաքավիկ Գրիգորյանին և 41–ամյա Արագիլ Մարգարյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: 

Նախորդ հոդվածը‘Բանկային վարկավորման գծով առաջատարն է շարունակում մնալ առևտրի ոլորտը’
Հաջորդ հոդվածը‘Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի՝ երթի մասնակիցների հայտարարությունը’