‘Երևանում տան փլուզման հետևանքով մարդ է զոհվել’

1032

Оգոստոսի 27-ին, ժամը 18.34-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տանը տեղի է ունեցել փլուզում. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Պ. Ի.-ի տան նախասրահում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ամբողջությամբ փլուզվել է առաստաղը (մոտ 25 քմ): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ փլատակներից տեղի ուժերով դուրս է բերվել Ս. Ա.-ը (ծնվ. 1999թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիատալացվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար: Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ա.-ի (ծնվ. 1983թ., ազգանունը պարզ չէ) դին: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը ՄԻԵԴ-ի վճռով վեց հազար եվրո փոխհատուցում կտա ՀՀ քաղաքացուն ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել է ջրանցքն ընկած երեխայի դին’