‘Երևանում տեղի կունենա համերգ` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում’

949

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 23-ին ներկայացնում է համերգային ծրագիր՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի («Ռոմանոս Մելիքյան» ֆեստ) շրջանակներում։

Երեկոյի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Միխայիլ Կոկժաևի, Խաչատուր Մարտիրոսյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։ Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան թավջութակահար Արամ Թալալյանը, ալտահար Յանա Դարյանը և դաշնակահարուհի Կարինե Էլչյանը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին։ Ամենամյա փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է 2010 թվականի ։

 

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի ԱԳՆ. Ասադը չպետք է մասնակցություն ունենա Սիրիայի ճակատագրին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’