‘Երևանում քննարկում կանցկացվի ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման’

1305

«Կանխենք  էլեկտրաԷներգիայի սակագնի հերթական բարձրացումը» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 28-ին քննարկում կանցկացնի: Այդ մասին մամուլի ասուլիսում հաղորդել է նախաձեռնության անդամ Արման Ավետիսյանը:

Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ նախորդ ակցիայի ընթացքում ոստիկանության աշխատակիցները անհամարժեք ուժ կիրառեցին ակտիվիստների նկատմամբ, շարժման մասնակիցները վճռական են տրամադրված և կձգտեն բացատրություն ստանալ էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման առնչությամբ: «Մենք, ինչպես և նախկինում, պահանջում ենք մանրամասն բացատրություն, թե ինչի հիման վրա է կայացվել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, և որտեղից փող վերցնել Հայաստանում ամեն տարի բարձրացող կոմունալ ծախսերը վճարելու համար», — նշել է նա:

Շարժման մեկ այլ անդամ` Արսեն Ադամյանը, տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, թե ինչու երկրի քաղաքացիները պետք է վճարեն մասնավոր ձեռնարկության վերանորոգման կամ ենթակառուցվածքի փոփոխության դիմաց: «Եթե ելնենք այդ տրամաբանությունից, քաղաքացիները պարտավոր են լինելու վճարել մասնավոր տաքսիստի հին մեքենայի վերանորոգման դիմաց», — նշել է նա:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են Տավուշի մարզի Մովսես գյուղը’
Հաջորդ հոդվածը‘Մատվիենկո. Ուկրաինայի հարավ-արևելք խաղաղապահներ մտցնելու անհրաժեշտություն չկա’