‘Երևան-Արմավիր ավտոճանապարհին մարդատար «Գազել» է կողաշրջվել է. կան վիրավորներ (լուսանկարներ)’

941

Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 61-ամյա  Ֆյոդր Ավետիսյանը, վարելով «ԳԱԶ 32 21 32» մակնիշի 02 90 Լ համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետանքով 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Այս պահին ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Նշված «Գազել»-ը սպասարկում էր Երևան-Արմավիր երթուղին: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի դեսպանին պաշտոնյաներն ավելի մեծ ոգևորությամբ են պատասխանում’
Հաջորդ հոդվածը‘«Աշրամ Շամբալա» աղանդի հիմնադիրը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման’