‘Երևան-Արմավիր ավտոճանապարհի արագաչափը կգործարկվի փետրվարի 18-ից’

972

Շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից, փետրվարի 18-ից գործարկվելու են «Մ-5 Երևան– Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 32.3-րդ կմ հատվածում (Ակնալիճ գյուղի վարչական տարածք)` Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք և Արմավիր քաղաքից դեպի Երևան քաղաք ուղղությունների վրա նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու ժողովրդի սերը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Femen-ը «նշել է» Հռոմի Պապի հրաժարականը. Կիսամերկ ակցիա Փարիզի Աստվածամոր տաճարում ‘