‘«Երևան» հիմնադրամի գործով բյուջե կվերադարձվի 1 միլիարդ 800 միլիոն դրամ. Վանեցյան’

2620

«Երևան» հիմնադրամին առնչվող քրգործի շրջանակներում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է և ընդունել, որ եղել են «որոշակի խախտումներ»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ այսօր լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքով՝ այդ գործի քննության արդյունքում պետբյուջե պետք է վերադարձվի շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամի չափով գումար, ինչի համաձայնությունը հիմնադրամի տնօրենն արդեն տվել է:

Նախորդ հոդվածը‘Պուտինը Սարգսյանին շնորհավորել է ՀՀ անկախության տոնի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը’