‘Երևան-Մոսկվա թռիչքի վրա Հովիկ Աբրահամյանը բյուջեից ծախսել է $54 հազար’

1664

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության` փետրվարի 5-ի երկօրյա աշխատանքային այցը Մոսկվա թանկ է նստել Հայաստանի հարկատուների վրա, գրում է hetq.am-ը:

Փետրվարի 5-ին Երևան-Մոսկվա և փետրվարի 7-ին Մոսկվա-Երևան ուղղություններով A319 մոդելի ինքնաթիռով թռիչք կատարելու համար պետբյուջեից վճարվել է 25 մլն 800 հազար դրամ (մոտ 54 հազար դոլար): Պայմանագիրը կնքվել է «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ: Հովիկ Աբրահամյանը մեկնել էր Մոսկվա` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Նախորդ հոդվածը‘Հաստատվել է Երևանում կայանալիք ԽՍՀՄ — Աշխարհի հավաքական հանդիպման մասնակիցների կազմը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ’