‘Երևան-Մոսկվա չվերթում հայտարարությունները՝ ադրբեջաներեն’

1395

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը պատրաստվում  է նամակով դիմել ԱԳՆ և ավիաիցիայի վարչություն: Այդ կապակցությամբ նա ֆեյսբուքում գրում է.

Երևան- Մոսկվա Աերոֆլոտի թռիչք SU1861 ինքնաթիռի անձնակազմը վայրէջք կատարելիս միացրեց ավտոմատ ձայնագրությունը, որի բովանդակությունը ծանոթ է յուրաքանչուրին, ով երբևէ ինքնաթիռով ճամփորդել է Ռուսաստան. ուղևորները, որոնք ՌԴ կամ Բելառուսի քաղաքացիներ չեն, ժամանելով օդանավակայան, պետք է ներկայացնեն լրացված միգրացիոն քարտը… Այն, որ զգուշացնում են, շատ նորմալ է` ՌԴ-ի միգրացիոն քաղաքականություն է, և այդպես էլ պետք է լինի: Հարցն այն է, թե ինչ լեզվով է հնչում ձայնագրությունը: Շատերդ երևի կռահեցիք` անգլերեն ու ռուսերեն: Բայց դրանք ախր 2-րդ և 3-րդ լեզուներ պետք է լինեն: Առաջինն, ըստ տրամաբանության, պետք է որ հայերենը լիներ, բայց ավաղ… ադրբեջաներեն էր… Ցավալին էլ այն չէր, որ ներողություն չխնդրեցին, այլ այն, որ հայերենն այդպես էլ չդրեցին: Կամ չունեին, կամ էլ համարեցին, թե ինչ մի մեծ բան է եղել որ: Բայց, այդ դեպքում, ինչու ունեն ադրբեջաներեն, իսկ հայերեն՝ ոչ: Կամ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենար հաջորդ օրը, եթե Ադրբեջան(ից) ժամանող ինքնաթիռում տեղի ունենար տրամագծորեն հակառակը՝ աններողություն ու անուղղում միացվեր հայերեն ձայնագրությունը. է՛լ հատուկ լուրերի թողարկում, որ ադրբեջանական ԱԳՆ-ն նոտա է հղել, է՛լ դեսպանին կանչել ու Աերոֆոլոտի պորտը տեղը դնել: Այստեղ են ասել. մի անգամ փորձեք արժանապատվություն դրսևորել, եթե ունեք, իհարկե… վստահ եմ, որ կապրեք հպարտ երկրի քաղաքացի լինելու հաճույքը ու երևի թե կրկին փորձեք…»:

Նախորդ հոդվածը‘Գազի թանկացման դեմ 11 հազ. ստորագրություն կհանձնվի Վարչական դատարան’
Հաջորդ հոդվածը‘Մամեդյարովի փոխարեն Երևան կժամանի Ադրբեջանի ԱԳՆ տնտեսական բաժնի վարիչը’