‘«Երևան ջուրը» 100 աշխատակցի է կրճատելու. Մամուլ’

988

Դեռ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից 41 աշխատակցի ազատումը չմարսած՝ հաջորդ սկանդալն է հասունանում։ Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Երևան ջուր» ընկերության տնօրինությունն առաջիկայում մոտ 100 աշխատակցի է կրճատելու։ Լուրը չեն հերքել նաև «Երևան ջուր»-ից. «Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի մշտական բարելավման նպատակով, ընկերության աշխատանքների կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված, «Երևան ջուր» ՓԲԸ-ն պարբերաբար փոփոխում և հաստատում է վարչակազմակերպական նոր կառուցվածք և հաստիքացուցակ, ինչի արդյունքում կրճատվում են հաստիքներ և կատարվում են թվաքանակի փոփոխություններ։ Ի կատարումն ընթացիկ տարվա նոյեմբերին «Երևան ջուր» ընկերության խորհրդի կայացրած թիվ 03 որոշման պահանջի՝ ընկերությունում կատարվում են կադրային փոփոխություններ, ինչը բնականոն երևույթ է ցանկացած կազմակերպության համար։ Աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում փոփոխություններն ու դրանց դադարեցումն իրականացվում են սահմանված ժամկետներում և ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումով»»,–գրում է թերթը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Կապանի ոստիկանության աշխատակիցները կալանավորի նկատմամբ բռնություն են գործադրել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում արձանագրվող գնաճը նոնսենս է. Մամուլ’