‘Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորի մահն ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառ է դարձել’

1022

Քննիչները ստուգում են սկսել նախօրեին Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջք կատարած Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ինքնաթիռի 44-ամյա ուղևորի մահվան փաստի առնչությամբ: Այդ մասին «Ինտերֆաքս-Յուգ» գործակալությանը հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի Ռոստովի քննչական վարչության քննիչ Արտեմ Մարչենկոն:

«Ուղևորը տառապել է լուրջ հիվանդությամբ և Սանկտ Պետերբուրգ էր գնում բուժման նպատակով: Երբ տղամարդն իրեն վատ է զգացել, ինքնաթիռի անձնակազմը փորձել է նրան օգնություն ցուցաբերել, բայց դա օգուտ չի տվել: Ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել Դոնի Ռոստովում և տղամարդուն հանձնել շտապօգնության բժիշկներին», — նշել է նա: Մարչենկոյի հավաստմամբ, չնայած բժիշկների ջանքերին`  ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել: Քննության տվյալներով` նրա մահը վրա է հասել դեռ օդում: Մահվան ստույգ պատճառը պարզվում է:

Նախորդ հոդվածը‘Կիևում ցույց են անում եվրաինտեգրացիայի հազարավոր կողմնակիցներ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Պետք է պատասխանատվություն կրեն իրական գանձագողերը’