‘Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի առնչությամբ հարուցվել է քր. գործ. Վարորդը ձերբակալվել է ‘

1332

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հուլիսի 11-ին, ժամը 23.26-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Ոստիկանության մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1973 թ. ծնված Արմեն Աբրահամյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» և 1981 թ. ծնված Հարություն Բ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարից հետո վարորդները և ուղևորները կանգնել են ճամփեզրին` վթարված ավտոմեքենաները զննելու: Այդ պահին Սևանից Երևան երթևեկող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր 1987 թ. ծնված Արայիկ Կ.-ն, վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Գոլֆ-3»-ի վարորդ Արմեն Աբրահամյանին և նույն ավտոմեքենայի ուղևոր` 1964 թ. ծնված Հրաչյա Վարդանյանին, որոնք ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ «Միցուբիշի Պաջերո ԻՕ» -ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» լուսավորիչ բժշկական կենտրոն: 

Արայիկ Կ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն գիշերը, ժամը 02.40-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին, այնուհետև` տեղափոխվել Կոտայքի բաժին:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Արայիկ Կ.-ն ձերբակալված է:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են դարձել որոշ բուհերի ֆակուլտետների անցումային միավորները’
Հաջորդ հոդվածը‘Ռիոյի իշխանությունները խոստանում են ապահովել ԱԱ եզրափակչի անվտանգությունը’