‘Երևի շուտով «Պալկովնիկը» կհայտարարի, որ Աղդամն ազատագրել է Կարեն Ավագյանը. «ՉԻ»’

1800

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

Երեկ Եռաբլուրում գեներալ Մանվելը հայտարարել է, թե «հասնում ենք սպարապետ Վազգեն Սարգսյանի երազանքին, ու ժամանակը կգա՝ կանցնենք»։

«ՉԻ» — Ճիշտ է, արխիվային փաստաթղթեր չեն պահպանվել, համապատասխան ձայնագրություններ և տեսագրություններ չկան, բայց ամենայն հավանականությամբ՝ ժամանակին Վազգեն Սարգսյանն անձամբ է գեներալ Մանվելին պատմել իր երազանքի մասին ու հատկապես շեշտել է, որ երազում է այն ժամանակները, երբ սոցիալական հարցեր բարձրացրած ազատամարտիկներին կձերբակալեն, Սամվել Ալեքսանյանն ու Տարոն Մարգարյանը ԵԿՄ անդամ կդառնան, քաջարի գեներալն էր Սերժ Սարգսյանին կանվանի «վերջին բոլշևիկ»։ Հիմա փաստորեն հասել ենք այդ երազանքին։ Ու շուտով կանցնենք։ Թե ինչպես՝ կամաց-կամաց ուրվագծվում է։ Երևի շուտով «Պալկովնիկը» կհայտարարի, որ Աղդամն ազատագրել է Կարեն Ավագյանը՝ մեթան լցրած փուչիկներով, միտինգ անող ազատամարտիկները կհռչակվեն ադրբեջանական լրտեսներ, գեներալ Մանվելն էլ Հերմինե Նաղդալյանին կանվանի Զոյա Կոմսոդեմյանսկայա»։

Մանրամասներըˋ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը «Սպորտ Էքսպրեսի» կողմից ճանաչվել է ԱՊՀ և Բալթյան երկրների տարածքի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա երեք օրերին սպասվում են տեղումներ’