‘Երևում է, որ Աշոտ Աղաբաբյանը Գալուստ Սահակյանի բարեկամն է. «ՉԻ»’

1527

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

«Մարտի 1-ը, ես ձեզ էլի եմ ասում, ընդամենը պատահական պատահար է եղել, և չի կարելի մեղավորներ ման գալ, գտնել` ովքեր  են դրանք»,- հայտարարել է ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:

«ՉԻ» — Իսկույն երևում է, որ Աշոտ Աղաբաբյանը Գալուստ Սահակյանի բարեկամն է: Փաստորեն, ըստ նրա, 2008 թ-ի Մարտի 1-ին ամեն ինչ պատահական է եղել: Ասենք, գիշերվա կեսին ոստիկանները որոշել են գնալ մի տեղ մի բաժակ սուրճ խմել, բայց պատահաբար մտել ու ավերել են Ազատության հրապարակի վրանները, ներքին զորքերի հրամանատարությունը որոշել է կարմիր բերետավորներին ատամի խոզանակներ բաժանել, բայց պատահաբար մարտական զենք է բաժանել, սահմանամերձ շրջանների զինվորներին ցանկացել են ուղարկել ակումբ` ֆիլմ նայելու, բայց պատահաբար Երևան են ուղարկել, Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է հրամանագիր ստորագրել տոնածառ ձևավորելու մասին, բայց պատահաբար զորքերի օպերատիվ կառավարման շտաբ է ձևավորել և այլն:

Մի խոսքով` Աշոտ Աղաբաբյանը փորձել է խելացի երևալ, բայց պատահաբար մտքեր է հայտնել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ-ը «քցել» է այդպես էլ ռեկտոր չդարձած Խ.Հարությունյանին. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ցերեկը հնարավոր են տեղումներ’