‘Եւս մեկ կազմակերպություն միացավ ի պաշտպանություն քաղհալածյալների հայտարարությանը ‘

955

Վանաձոր և քույր քաղաքներ բարեգործական հասարակական կազմակերպությունը եւս միանանում է «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության հայտարարությանը և դատապարտում ցանկացած հետապնդում ցանկացած քաղաքացու դեմ իր քաղաքական համոզմունքների համար: Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել կազմակերպության ղեկավար Սոֆիա Քալանթարյանը:

Հիշեցնենք, որ նախաձեռնության հայտարարության տեքստում պահանջում էին «վերջ դնել ազատության և ժողովրդավարության համար մարտնչող երիտասարդ ակտիվիստների դեմ ուղղված քրեական հետապնդմանը և պահանջում էին անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին»։

Հայտարարությանը միացել էին նաեւ Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ ղեկավար Արթուր Սաքունց, «Ասպարեզ» լրագրողների ակումբը՝ նախագահ Լեւոն Բարսեղյան, Թրանսփերենսի հակակոռուպցիոն միջազգային կենտրոնը՝ հիմնադիր անդամ Սոնա Այվազյան, Իրավունքի եւ ազատության կենտրոնը՝ նախագահ Վարդան Հարությունյան, Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության կազմակերպությունը՝ նախագահ Իզաբելլա Սարգսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայակական կոմիտեն՝ համաղեկավար Նատալյա Մարտիրոսյան, «Շահխաթուն»` կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ-ն՝ ղեկավար Մելիսա Բրաուն եւ «Մարտի 1» ՀԿ-ն ՝ ղեկավար Ալլա Հովհաննիսյան:

 

 

Նախորդ հոդվածը‘Մ-21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը՝ հունվարի 31-ին’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա Ռուսաստանը վճարել է 5,5 միլիոն եվրո’