‘Եւս մեկ սկանդալային հրաժարական ԱՄՆ-ում ‘

1037

ԱՄՆ-ում եւս մեկ սկանդալային հրաժարական է գրանցվել ուժային կառույցներում՝ սիրային կապի պատճառով: Այս անգամ աշխատանքային սիրավեպի պատճառով հրաժարական է ներկայացրել աշխարհի խոշորագույն ռազմա-արդյունաբերական՝ ամերիկյան Lockheed Martin ընկերության ղեկավար Քրիստոֆեր Կուբասիկը: Ինչպես փոխանցում է Newsru.com-ը, ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Կուբասիկը հեռացվում է աշխատանքից «ենթակաների հետ ունեցած անհարիր՝ նեղ անձնական հարաբերությունների պատճառով»: Կուբասիկը հանդիսանում էր ընկերության գլխավոր օպերացիոն տնօրենը, իսկ եկող տարվա հունվարից արդեն պետք էր ստանձներ Lockheed Martin-ի գործադիր տնօրենի պաշտոնը: Հիշեցնենք, որ արտաամուսնական կապի բացահայտման պատճառով հրաժարական է ներկայացրել նաեւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության՝ ԿՀՎ-ի ղեկավար Դեյվիդ Պետրեուսը: 

Նախորդ հոդվածը‘Մահացել է Ժանո Անանիձեի հայրը’
Հաջորդ հոդվածը‘Վաճառվում է Մեծ Բրիտանիայի Թագուհու Land Rover-ը ‘