‘Ե.Բոզոյան. Տեր-Պետրոսյանի քայլը օրինակ պետք է լինի մյուս կուսակցությունների համար’

1400

«Վերջին ժամանակներում Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) դարձել էր ամորֆ մի մարմին, որտեղ ամեն մի կուսակցություն իր տեսակետն էր հայտնում և թույլ չէր տալիս, որ կառույցը նորմալ և գրագետ գործողություններ կատարեր: Արդյունքում՝ բոլորը խոսում էին Կոնգրեսի փլուզման մասին: Այդ ամենին վերջ տալու համար Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ որոշում կայացրեց»,- 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝անդրադառնալով ՀՀՇ-ի՝ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) անվանափոխությանը:

Բոզոյանի կարծիքով՝ Կոնգրեսի առանցքային ուժ հանդիսացող ՀՀՇ-ի անվանափոխությունն անխուսափելի էր, և ցանկացած այլ քայլ քաղաքական փակուղի էր տանում: Երվանդ Բոզոյանը համաձայն է Լ. Տեր-Պետրոսյանի այն տեսակետի հետ, որ կուսակցությունների անվանափոխությունը զարմանալի երևույթ չէ, հակառակը՝ աշխարհում շատ կուսակցություններ են այդ ճանապարհով գնում:  «Կուսակցության անվանափոխությունը դինամիզմի աստիճանն է ցույց տալիս, մինչդեռ հայ ժողովրդի մեջ քարացած արժեքները մեծ նշանակություն ունեն: Հայաստանում կան կուսակցություններ, որոնք հարյուրամյա պատմություն ունեն, բայց մի տառ անգամ չեն ուզում փոխել, երբ անվանումն այդ 100 տարվա պրոցեսներն էին բնորոշում: Այդ իմաստով Տեր-Պետրոսյանի քայլը օրինակ պետք է լինի մյուս կուսակցությունների համար: Ես իր կողմնակիցը չեմ եղել, բայց ուղղակի զարմացած եմ այդ մարդու դինամիկ պատկերացումների վրա»,- նշել է Երվանդ Բոզոյանը:

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է, կամ` ի գիտություն երեկ չէ առաջին օրը արթնացածների ‘
Հաջորդ հոդվածը‘ Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Մհեր Սեդրակյան՝ 0 ելույթ, 0 հարց, 1 դեմ’