Զախարյանը՝ ՌՊԼ լավագույն երիտասարդ խաղացողի հավակնորդ

377

Մանկապատանեկան ֆուտբոլի լիգան հրապարակել է «Առաջին հինգ» մրցանակի հավակնորդներին, որը շնորհվում է ՌՊԼ-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին, այս մասին հայտնում է ՄՖԼ-ի պաշտոնական կայքը:

12 ֆուտբոլիստներ են հավակնում այդ մրցանակին, որոնցից մեկը Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանն է:

Մյուս թեկնածուները.

Համիդ Ագալարով (Ուֆա), Կիրիլ Բոժենով (Խիմկի), Վլադիսլավ Կարապուզով (Տամբով/Ախմատ), Կոնստանտին Մարադիշվիլի (ԲԿՄԱ/Լոկոմոտիվ), Մաքսիմ Մուխին (Լոկոմոտիվ/ԲԿՄԱ), Դանիլա Պրոխին (Սոչի), Դանիլ Պրուցև (Սոչի / Կրիլյա Սովետով), Դանիլ Ստեպանով (Ռոտոր / Արսենալ), Կոնստանտին Տյուկավին (Դինամո), Նաիլ Ումյարով (Սպարտակ) և Դանիիլ Խլուսևիչ (Արսենալ):

Հաղթողը որոշվում է քվեարկությամբ, որին մասնակցում են ՌՊԼ ակումբների ղեկավարներն ու մարզիչները, երիտասարդական և ազգային հավաքականների մարզիչները, ՌՖՄ-ի, ՌՊԼ-ի, ՖԱԼ-ի, ՄՖԼ-ի ներկայացուցիչներ, ֆուտբոլի զարգացմամբ զբաղվող կազմակերպություններ, լրագրողներ։

2020 թվականին այս մրցանակին արժանացել է ԲԿՄԱ-ի պաշտպան Իգոր Դիվեևը։

Նախորդ հոդվածըԲոկա Խունիորսի երկրպագուները մարզադաշտում կախել են Արցախի դրոշը
Հաջորդ հոդվածըՀամաշխարհային ձմեռային ուսանողական խաղերը չեղարկվել են «Օմիկրոնի» պատճառով