‘Զախարյանը կրկին խուսափեց աշխատավարձերի մարման ժամանակացույց սահմանել’

1091

Այսօր նաիրիտցիները եւս մեկ անարդյունք հանդիպում ունեցան էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Վերջինս, ըստ էության, որեւէ նոր առաջարկ չներկայացրեց խնդրի հանգուցալուծման համար, որպես այդպիսին, կրկին, առաջ քաշելով նույն ծրագիրը՝վաճառել գործարանի քացախաթթվի արտադրամասի գույքը եւ ստացված գումարներով մարել պարտքերը: Թե ե՞րբ դա տեղի կունենա, որքա՞ն ժամանակ կտեւի այդ գործընթացը, բնականաբար նախարարը խուսափեց պատասխանել:

 iLur.am-ի հետ զրույցում, «Նաիրիտի» նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ վաղը՝ մարտի 14-ին, ժամը 11:00-ին նաիրիտցիները բողոքի ակցիա կանցկացնեն նախագահական նստավայրի դիմաց:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց  առնվազն 18-20 ամսվա աշխատավարձերը: Տարբեր հաշվարկներով՝ գործարանը արդեն կուտակել է 300-400 մլն դոլարի պարտք:

Նախորդ հոդվածը‘Խոսրովի արգելոցում հրդեհ է բռնկվել’
Հաջորդ հոդվածը‘Քննիչը քրեական գործով ապացույցներ է կեղծել’