Զախարյանը Ստրասբուրում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո կարող է տեղափոխվել ԱՊԼ

343

Հայտնի են դարձել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ ֆրանսիական «Ստրասբուր» հնարավոր տեղափոխության մանրամասները։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստին առաջարկում են մի տարբերակ, որով նա մեկ մրցաշրջան կանցկացնի ֆրանսիական թիմում, իսկ հետո կտեղափոխվի «Չելսի»։ Դա հնարավոր է շնորհիվ այն բանի, որ երկու ակումբներն էլ նույն նույն համակարգի մաս են կազմում:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև իտալական «Լացիոն»։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Ռիհադ Մահրեզը տեղափոխվեց Ալ-Ահլի
Հաջորդ հոդվածըԹիկնիզյան. 2023 թվականի սկզբին ես որոշում կայացրեցի, որ ժամանակն է առաջ շարժվելու