Զախարովան Բրիտանիային կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության կանչել Թայվանի հարցով

299

Թայվանի շուրջ լարվածության աճի կապակցությամբ բրիտանական արտաքին գործերի նախարարությունը պետք է հարց ուղղեր Լոնդոնում ԱՄՆ դեսպանին, այլ ոչ թ Չինաստանի, որովհետև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գործողությունները կարող են որակվել բացառապես որպես սադրանք։

Այդ մասին իր Telegram-ալիքում հինգշաբթի օրը գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը ուշադրություն է հրավիրել բրիտանական ԱԳՆ-ի ղեկավար Լիզ Թրասի կոչին՝ ուղղված Չինաստանին՝ «շտապ կարգով խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր տարաձայնությունները Թայվանի շուրջ, առանց ուժի կիրառման կամ հարկադրման»։ Զախարովան հիշեցրել է, որ բրիտանացի նախարարը պաշտոնատար անձանց կարգադրել է «կանչել Չինաստանի դեսպանին, որպեսզի նա բացատրություններ տա իր երկրի գործողությունների վերաբերյալ»։

«Բրիտանական ԱԳՆ-ի ղեկավարն ինքն ի վիճակի չէ հասկանալու։ Բացատրեմ․ Չինաստանը բազմիցս նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ եթե Նենսի Փելոսիի այցը կայանա, ինքը պատասխան քայլեր կձեռնարկի։ Եթե ինչ-որ մեկին հարկավոր է կանչել Բրիտանիայի ԱԳՆ, ապա դա ԱՄՆ դեսպանն է։ Որովհետև Փելոսիի գործողություններն այլ կերպ, քան սադրանք՝ ոչ ոք չի համարում»,- ընդգծել է Զախարովան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-ը ահաբեկչի ոչնչացման ապացույցներ չի ներկայացրել
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԳՆ-ն մերժել է Կիևի շահերը Ռուսաստանում ներկայացնելու՝ Շվեյցարիայի առաջարկը