Զախարովան Զելենսկուն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Խրյուշայի և Ստեպաշկայի դեմ

272

Բացի հեռուստահաղորդավար Անգելինա Վովկից, Վլադիմիր Զելենսկին կարող է պատժամիջոցներ սահմանել «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստածրագրի հերոսների նկատմամբ, Telegram-ալիքում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ռուսաստանցի մշակույթի գործիչների դեմ Ուկրաինայի սահմանած պատժամիջոցները։

«Անընդհատ սպասում եմ՝ երբ  Զելենսկին պատժամիջոցներ կսահմանի Խրյուշայի և Ստեպաշկայի դեմ։ Եթե հիմա արդեն Անգելինա Վովկն էլ է «սպառնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը», ապա նրա երկու հանցակիցների նկատմամբ առավել ևս պետք է արգելք սահմանվի»,- ծաղրել է Զախարովան։

Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է մտցրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ 198 հոգու նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Պատժացուցակում են հայտնվել ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին, պրոդյուսեր Յանա Ռուդովսկայան, լրագրող Սեմյոն Պեգովը, հեռուստահաղորդավար Անգելինա Վովկը և այլք։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌիշար Գասկեն՝ Օքլենդի մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըTata Steel Chess. Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարլսենի հետ