Զախարովան մեկնաբանել է Կիևին ցանկացած զենք տրամադրելու ֆոն դեր Լյայենի կոչը

217

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունն այն մասին, թե Կիևը պետք է ստանա ցանկացած զենք, որը կարող է կիրառել։

«Եվրահանձնաժողովի ղեկավար ֆոն դեր Լյայենը կոչ է արել Ուկրաինային տալ ցանկացած զենք, որը նա կարող է կիրառել։ Մի՞թե միջուկային»,- երեքշաբթի իր Telegram ալիքում գրել է Զախարովան։

Ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ հունվարի 20-ին ԳԴՀ-ում, Ռամշթայն ավիաբազայում, Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը կարևոր քայլ կարվի Ուկրաինայի աջակցության հարցում և կոչ է արել Կիևին տալ ցանկացած զենք, որը նա կարող է կիրառել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըAusOpen. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ երկրորդ շրջան
Հաջորդ հոդվածըԲլինքենը մերժել է նոր տարածքները որպես բանակցությունների գրավական ճանաչելու ՌԴ պահանջը