Զախարովա․ Լավրովի խնդրանքը ԵԱՀԿ նիստում հասցեագրված էր լուսանկարչին

279

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որն իր ելույթը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում ընդհատել էր «Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել, խնդրում եմ» նախադասությամբ, հասցեագրել է այդ կազմակերպության լուսանկարչին։

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա կազմակերպիչների լուսանկարիչն է եղել, որը, ըստ երևույթին (ես այդպես եմ կարծում՝ ելնելով նրանից, թե նիստից առաջ նրանք ինչ են մտադիր եղել անելու այդ լուսանկարներով), պարզապես չի հավատացել, որ Ռուսաստանի նախարարը ներկա է նիստին, և որոշել է այնքան մոտենալ, որ իսկապես հավատա սեփական աչքերին։ Բայց ախր դա հրեշավոր բան է, և այդ ողջ պատմությունը հրեշավոր է սկզբից մինչև վերջ»,- ասել է դիվանագետը «Россия-1» հեռուստատեսության եթերում։

Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը Սերգեյ Լավրովը Սկոպյեում մասնակցել է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի լիագումար նիստին, եռակողմ հանդիպում է ունեցել կազմակերպության գործող և ապագա նախագահների հետ, նաև մամուլի ասուլիս է տվել, որին մասնակցել են ավելի քան հարյուր լրագրողներ ամբողջ աշխարհից, և որը տևել է մոտ 1 ժամ 15 րոպե։

Նախորդ հոդվածըԻսրայելը դիտարկում է Գազայում թունելները ծովի ջրով հեղեղելու տարբերակը
Հաջորդ հոդվածըՄայամիում մահացել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոների կրտսեր քույրը