Զախարովա․ Կախովկայի ՀԷԿ-ի աղետը պետք է միջազգային հետաքննության առարկա դառնա

247

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի խորտակման  հետ կապված իրավիճակը պետք է դառնա միջազգային ուսումնասիրման և հետաքննության առարկա, չորեքշաբթի Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բնականաբար, դա արդեն օրվա թեմա չէ և ոչ էլ շաբաթվա թեմա, Կախովկայի ՀԷԿ-ում երեկվա կատարվածն արդեն մտել է պատմության մեջ։ Դա իսկապես պետք է դառնա միջազգային հետազոտության և հետաքննության առարկա»,- ասել է Զախարովան։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է․ «Արևմուտքի արձագանքը 100 %-ով կանխատեսելի է նման դեպքերում։ Դա անվերջ Ռուսաստանին մեղադրելն է այն ամենում, ինչ տեղի է ունենում, անկախ նրանից՝ դա իսկապես եղե՞լ է, թե՞ երևակայության արդյունք է ընդամենը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆեբենզյա․ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի խորտակումը ռազմական հանցագործություն է
Հաջորդ հոդվածըՆյու Ջերսիի նախկին նահանգապետը մտնում է նախագահական մրցապայքարի մեջ