Զախարովա․ Կիևին աղքատացված ուրանով արկեր փոխանցելու՝ Բրիտանիայի ծրագրերը սադրանք են

239

Կիևին աղքատացված ուրանով արկեր տրամադրելու՝ Մեծ Բրիտանիայի որոշումը վկայում է այն մասին, որ Արևմուտքը մտադիր է վերջնականապես ոչնչացնել Ուկրաինան։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել գլխավորի վրա․ այսօր ոչ մի կասկած չկա, որ խոսքը Արևմուտքի ակնհայտ արտահայտված մտադրության մասին է՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, ուղղակի մինչև վերջ ոչնչացնել Ուկրաինան։ Աղքատացված ուրանով արկեր տրամադրելու հայտարարությունից հետո Ուկրաինայի բարգավաճ ապագայի մասին բոլոր խոսակցություններն այլևս ավարտվում են»,- ասել է նա։

Զախարովան Արևմուտքի պլաններն անվանել է սադրանք՝ ողղված այն բանին, որ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դուրս բերվի ագրեսիայի, հակամարտության և դիմակայության նոր մակարդակի, որակական նոր չափում հաղորդվի դրան»։

Աղքատացված ուրանով զինամթերքի օգտագործումը նշանակում է այն տարածքի բնակիչների գենոցիդ, որոնք գտնվում են դրանց կիրառման գոտում, դա հղի է ուռուցքային հիվանդությունների քանակական պայթյունով։ «Նրանք ընդմիշտ կապրեն դրա հետ, և առաջին հերթին՝ դա կիրառողները»,- ասել է Զախարովան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔրդերի կուսակցությունը իր թեկնածուն չի առաջադրի Թուրքիայի նախագահի ընտրություններում
Հաջորդ հոդվածըՊուտինը համաձայնել է հատուկ կարգավիճակ տալ ՀՌԳ-ի ընթացքում վիրավորված երեխաներին