Զախարովա․ Ուկրաինայի՝ ԵՄ մտնելը նույնքան կտևի, որքան ԵՄ-ի փլուզումը

322

Ուկրաինայի՝ Եվրամիություն ընդունվելու նախապատրաստությունը նույնքան ժամանակ կպահանջի, որքան և նրա քայքայումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ընդարձակման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիի խոսքն այն մասին, թե Ուկրաինայի՝ Եվրամություն մտնելը տարիներ կտևի։

«Ընդարձակման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ուկրաինայի՝ Եվրամություն մտնելու նախապատրաստությունը տարիներ կտևի։ Ըստ երևույթին՝ նույնքան կտևի Եվրամիության փլուզումը»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին դիմում է ներկայացրել Ուկրաինան Եվրամիության կազմ ընդունելու վերաբերյալ։ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելի գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միության մեջ մտնելու թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին որոշմանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըWTA տարվա ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըTwitter–ը հեռացված աշխատակիցների մի մասին խնդրել է վերադառնալ