Զախարովա․ ՈՒՈՒԵ-ն «բանդիտական ռեժիմի» պատանդի վիճակում է

250

Ուկրաինական ուղղափառ եկեղեցին (ՈՒՈՒԵ) պատանդ է Կիևի բանդիտական ռեժիմի ձեռքին։

Չորեքշաբթի իր Telegram-ալիքում նման կարծիք է հայտնել  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոյի հայտարարությունն այն մասին, թե ՈՒՈՒԵ կանոնիկ հոգևորականները կարող են մնալ Կիև-Պեչորյան վանական համալիրում, եթե մտնեն պառակտչական Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու կազմ։

«Ուղիղ տեքստով, առանց շփոթվելու՝ կիևյան ռեժիմը հանցավոր տրամաբանություն է դրսևորում․ Ուկրաինայում դավանանքի ազատությունը պատանդի կարգավիճակում է Բանկովայա փողոցի  (փողոց՝ Կիևի Պեչորյան շրջանում, որտեղ գտնվում է նախագահի նստավայրը) ավազակների մոտ»,-հայտարարել է Զախարովան։

Մարտի 10-ին վանական համալիրի կայքում հրապարակվել է «Կիև-Պեչորյան վանք» ազգային արգելոցի (ենթարկվում է մշակույթի նախարարությանը) գլխավոր տնօրենի պաշտոնակատարի նախազգուշացումը, ըստ որի՝ ՈՒՈՒԵ Կիև-Պեչորյան վանքի հոգևորականները պետք է մինչև մարտի 29-ը լքեն վանական համալիրը՝ վարձակալման պայմանագիրը չեղարկելու կապակցությամբ։ Փաստաթղթում ասվում է, որ վարձակալության պայմանագրի կետերի խախտումներն արձանագրած աշխատանքային խումբն ստեղծվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով։

Կիև-Պեչորյան վանքի վանահայր միտրոպոլիտ Պավելը երկուշաբթի հայտարարել է, որ հոգևորականները չեն հեռանա վանքից։ Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ ՈՒՈՒԵ ներկայացուցիչները քրեական պատասխանատվության կենթարկվեն, եթե վանքից «թանգարանային ցուցանմուշներ», այդ թվում՝ սրբերի մասունքներ անհետանան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըFourFourTwo․ Լավագույն մարզիչները, որոնք երբեք չեն հաղթել ՉԼ-ն
Հաջորդ հոդվածըՄիջոցներ են ձեռնարկել, որ ԱԹՍ-ի բեկորները չընկնեն օտարների ձեռքը