Զախարովա․ Պատմությունը վերաշարադրել չի ստացվի՝ որքան էլ Արևմուտքը ջանա

297

Պատմությունը վերաշարադրել և հիշողությունից ջնջել նացիզմի սարսափները և խորհրդային ազատարարների հերոսությունը՝ չի ստացվի, որքան էլ ջանք գործադրեն  եվրոպական «մեր ոչ գործընկերները», իր Telegram ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ ամեն տարի հունվարի 27-ին «Աուշվից-Բիրկենաու» թանգարանում, որը գտնվում է Օսվենցիմում` նախկին նացիստական մահվան ճամբարի տեղում, հիշատակի միջոցառում է տեղի ունենում՝ նվիրված Կարմիր բանակի կողմից կալանավորների ազատագրման տարեդարձին։ Ըստ Զախարովայի՝ մինչև 2021 թ․ միջոցառման ծրագրում ավանդաբար մտնում էր Լեհաստանում ՌԴ դեսպանի ելույթը, մինչդեռ 2022 թ․ ռուսաստանցի դիվանագետներին խոսք չտրվեց։ Իսկ 2022 թ․ մայիսին Լեհաստանում «կեղծ պատրվակով»՝ թե իբր ավարտվել է լեհական և ռուսասատանյան թանգարանների միջև պայմանագրի ժամկետը, փակեցին  թիվ 14 բլոկում գործող ցուցադրությունը, որը պատրաստել էր Հայրենական մեծ պատերազմի Կենտրոնական թանգարանը։

Զախարովան հավելել է, որ ցուցադրությունը փակելուց հետո Հաղթանակի թանգարանը թողարկել է «Օսվենցիմ։ Ճշմարտություն» օնլայն նախագիծը, որտեղ պարբերաբար հրապարակվում են պատմական նյութեր, «այդ թվում՝ ճշմարտությունը Կարմիր բանակի կողմից ֆաշիստների համակենտրոնացման ճամբարների ազատագրման մասին՝ այն երկրներում, որոնք այսօր ինքնամոռաց կերպով պաշտպանում են Ուկրաինայի նեոնացիստներին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրևմուտքի երկրներից արտաքսվել է գրեթե 600 ռուսաստանցի դիվանագետ
Հաջորդ հոդվածըՊենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական․ ԱՄՆ-ը հուսահատվեց, երբ Պուտինը որոշեց սկսել ՀՌԳ-ն