Զախարովա․ «Ռուսաստանին ջախջախելու» վերաբերյալ Լատվիայի ԱԳՆ զեկույցը ապուշություն է

383

Լատվիայի ԱԳՆ զեկույցը, որում «Ռուսաստանի ջախջախումը» հայտարարվում է երկրի քաղաքական շահերից մեկը՝ «պատմություն է անմարդկային ապուշության մասին», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա, ըստ իս, ինչ-որ հիվանդագին ապուշության հարց է, մի երկու քայլ առաջ հաշվարկելու անկարողություն, սեփական վիճակը գնահատելու անընդունակություն»,- ասել է նա Sputnik ռադիոյի եթերում։

Նա նաև նշել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հայտարարությունը, թե իրենց հարկավոր չեն երկրի տարածքում էստոներեն չխոսող ևս մի խումբ մարդիկ։ Ընդ որում՝ նա նկատի է ունեցել Ուկրաինայի քաղաքացիներին։

Զախարովայի կարծիքով՝ Բալթյան երկրների իշխանություններն «իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են խոսում»։

«Դրա համար էլ սա պատմություն չէ շնիկի կամ փղի  մասին, սա անմարդկային ապուշության մասին պատմություն է ու ոչ թե մեկին մեկ գումարելու անկարողություն, այլ մեկին զրո գումարելու»,- հայտարարել է նա։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ոսկե գլոբուս»-2023․ Սթիվեն Սփիլբերգի, Քեյթ Բլանշեթի և Օսթին Բաթլերի հաղթանակը
Հաջորդ հոդվածը«Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)