‘Զախարչենկո. ԴԺՀ աշխարհազորը ավարտել է Դեբալցեւոյի «մաքրումը»’

1102

«Մենք ավարտել ենք անօրինական զինյալ կազմավորումներից Դեբալցեւոյի «մաքրման» գործողությունը: Ցավոք, ուկրաինական իշխանությունները չընդունեցին զենքը վայր դնելու  մասին բանական խոսքերը: Ուկրաինական զինուժի կորուստները՝ 3-3.5 հազար զոհվածներ են… Թող Կիեւը վերցնի իր զոհերին: Մենք հրավիրում էինք այնտեղ ուկրաիանկան զինուժի ներկայացուցիչների ծնողներին, որպեսզի նրանք վերցնեն իրենց զինծառայողներին»,- ԴԺՀ ղեկավարին մեջբերում է Դոնեցկի տեղեկատվական կենտրոնը:

Կրակի դադարեցման մասին հայտարարված ռեժիմը՝ հակամարտության կողմերի եւ դիտորդների հայտարարությունների համաձայն, պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, բացառությամբ Դեբալցեւոյի: Այդ քաղաքի շրջակայքում, աշխարհազորայինների գնահատականներով, այսպես կոչված «կաթսայում» հայտնվեցին մոտ 3 հազար ուկրաինական ուժայիններ, ընդ որում, Կիեւում ժխտում էին շրջափակումը: Վերջին օրերի ընթացքում Դեբալցեւոյի շրջանում՝ Ուկրաինայի խոշոր տրանսպորտային հանգույցներից մեկում, ուժայինների եւ աշխարհազորայինների միջեւ մարտեր էին ընթանում:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Սրտիս պարտքը’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը բաց է ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության համար’