‘Զամեր. «Նոյերն արժանի էր «Ոսկե գնդակին»,սակայն նրան մխիթարել հարկավոր չէ.նա աշխարհի չեմպիոն է և մոլորակի լավագույն դարպասապահը»’

780

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մաթիաս Զամերը աջակցություն է հայտնել իր թիմի դարպասապահ Մանուել Նոյերին, ով երեկ Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխության ժամանակ 2014 թ. լավագույն ֆուտբոլիստի կոչումը զիջեց Մադրիդի «Ռեալի» առաջատար Քիտիանո Ռոնալդուին։

«Մեր շնորհավորանքները Քրիստիանո Ռոնալդուին, թեև մենք այս հարցում շարունակում ենք այլ կարծիք ունենալ,-հայտարարել է Զամերը։ — Նոյերն արժանի էր «Ոսկե գնդակին»,սակայն նրան հանգստացնել կամ մխիթարել հարկավոր չէ։ Նա աշխարհի չեմպիոն է և մոլորակի լավագույն դարպասապահը»։

Նախորդ հոդվածը‘«Արմնյուզ» հ/ը տնօրեն է նշանակվել Հրաչ Քեշիշյանը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ցավալի նկատառումներ’