‘Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա է ստացել’

1109

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) մեկ տարի ժամկետով Հայաստան ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր է տրվել: Համապատասխան որոշումը Կառավարությունն ընդունել է հուլիսի 31-ի իր նիստում։

Panarmenian.net-ի փոխանցմամբ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ներմուծելու է 145 միլիկյուրի ակտիվությամբ Cs-137 ռադիոիզոտոպ պարունակող Densitypko սարքը (4-րդ դասի ռադիոակտիվ նյութ պարունակող սարք), որն օգտագործվելու է հանքանյութի վերամշակման արդյունքում ստացվող արտադրանքի խտությունը չափելու համար:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությանը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա տալու մասին նախագծի ընդունման դեպքում պետբյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախագահը ներում է շնորհել 280 կալանավորների’
Հաջորդ հոդվածը‘Աշոցք-Թալին ճանապարհին վաղը կիրականացվեն պայթեցման աշխատանքներ’