‘Զանգվածային գերեզմանատեղիներ՝ ԻՊ-ից ազատագրված Սինջարում’

1181

Վերջին երկու օրերին Իրաքի հյուսիսում՝ ԻՊ-ից ազատագրված Սինջար քաղաքի մերձակայքում, հայտնաբերվել են քուրդ-եզդիների զանգվածային հուղարկավորության երեք գերեզմանատեղիներ: Ընդհանուր առմամբ՝ դրանցում թաղված է առնվազն 190 մարդ:

Մասնավորապես՝ շաբաթ օրը Սինջարի արվարձանում հայտնաբերվել է գերեզման՝ 80 տարեց կանանց մարմիններով:  Սինջարի քաղաքապետը և տեղի բնակիչները հայտնել են, որ դրանք Կոչո գյուղի տարեց կանայք են, որոնց ԻՊ-ի գրոհայինները առանձնացրել են արյունալի կոտորածի ընթացքում:

Գերեզմաններից մեկում, որը հայտնաբերվել  է կիրակի օրը, տասնյակ տղամարդկանց, կանանց և երեխաների մարմիններ են եղել: Տարեսկզբից ի վեր այս շրջանում արդեն 17 զանգվածային գերեզմանատեղի է հայտնաբերվել. Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» մայրաքաղաքին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել են փարիզյան ահաբեկչությունների կազմակերպչի անունը’