Զապորոժյան մարզի իշխանությունները նշել են հանրաքվեի ցանկալի ժամկետները

397

Զապորոժյան մարզի իշխանությունները կուզենային Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 11-ին, հայտարարել է Զապորոժյան մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին «Известия» թերթին տված հարցազրույցում։

«Սեպտեմբերի 11-ի ընտրությունները Ռուսաստանում անցկացվում են քվեարկության միասնական օրը, մենք առայժմ, դե յուրե, Ռուսաստան չենք։ Բայց մենք, իհարկե, շատ ենք ուզում դա»,- հայտարարել է Բալիցկին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 11-ին։

Այս պահի դրությամբ՝ Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ մնացել է մարզի մայրաքաղաքը՝ Զապորոժիեն, որտեղ ապրում է մարզի ամբողջ բնակչության գրեթե կեսը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Աշխարհի առաջին ռակետը պարտվեց մեկնարկում
Հաջորդ հոդվածըՀրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. ՊԲ