‘Զավեշտալի կողոպուտ Եկատերինբուրգում ‘

1090

Եկատերինբուրգում զավեշտալի կողոպուտ է տեղի ունեցել : «Գրինվիչ» առևտրի կենտրոն են ներխուժել երկու զինված ինկասատորներ, որոնք գողացել են 757 ռուբլի արժողությամբ մի արհեստական տոնածառ, այնուհետև փախուստի դիմել «Նիվա» ավտոմեքենայով, հայտնում է Интерфакс-ը:

Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել արկածախնդիր ընկերներին և ետ ստանալ գողացած եղևին:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ինկասատորների արարքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանի տրանսֆերային արժեքը աճում է երկրաչափական պրոգրեսիայով. Sportbox.ru’
Հաջորդ հոդվածը‘Թունիսի նախագահին քարկոծել են Սիդի-Բուզիդ քաղաքում’